04 01 2019

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դադարեցնում է ռազմավարական հետազոտությունները

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դադարեցնում է ռազմավարական հետազոտությունները

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դադարեցնում է ռազմավարական հետազոտությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր Հայկ Քոթանջյանը։

«Ափսոսանքով պետք է նշել, որ աշխարհի հռչակավոր ուղեղային կենտրոնների հետ համագործակցությամբ /NDU, HARVARD, РАГС при Президенте РФ, МГИМО МИД РФ/, սփյուռքահայության ազնիվ բարերարությամբ կերտված Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Աշխարհասփյուռ Համայն Հայության՝ ազգային անվտանգության շահերից բխող ռազմավարական հետազոտությունները:

Անընդհատ նորացվող գիտական բարձր որակավորմամբ օժտված երիտասարդ ու անվանի վերլուծաբանները իրենց հետազոտություններով միջազգային ճանաչում ձեռք բերած Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանից հեռանում են»,-նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ