12 10 2018

Կանադայի վարչապետն իր վառ գուլպաներով. լուսանկարներ

Կանադայի վարչապետն իր վառ գուլպաներով. լուսանկարներ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար պաշտոնական այցով Հայաստանում է:

Կանադայի վարչապետը հայտնի է ոչ միայն երկրի ղեկավարին ոչ բնորոշ ակտիվությամբ և մարդամոտությամբ, այլ նաև մեկ այլ հանգամանքով ևս՝ մշտապես աչքի ընկնող վառ գուլպաներով:

45-ամյա վարչապետը գրեթե բոլոր կարևոր միջոցառումներին ներկայանում է գունեղ գուլպաներով: Դրանք սկզբում զարմացնում էին հասարակությանը, սակայն հետո սկսվեց հետաքրքրություն դրանց  հանդեպ:

Թրյուդոն տարօրինակ գուլպաներն առանց կաշկանդվելու կրում է ամենատարբեր միջոցառումներին՝ գրավելով բոլորի ուշադրությունը: Բադիկներ, եղջերուներ, արաբերենով գրություններ, մուլտհերոսներ և շատ այլ պատկերներ կարելի է տեսնել Կանադայի ղեկավարի գուլպաներին:

Թրյուդոյի նախասիրությունների մասին իմանալով շատերը նրան հաճախ նաև գուլապներ են նվիրում:

Օրինակ՝ Հայկական Braind ընկերությունը, Artsocks ընկերության հետ համատեղ հատուկ Կանադայի վարչապետի համար ստեղծել են հայկական դրոշի գույներով գուլպաներ և պատրաստվում են նվիրել դրանք Թրուդոյին: Եռագույնով գուլպաներն ընդամենը 2-ն են, որոնք նախատեսված են ՀՀ և Կանադայի վարչապետների համար:

Ներկայացնում ենք Թրյուդոյի հետաքրքիր գուլպաներից լուսանկարներ:

Լուիզա Ավագյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ