21 02 2025

Սոցցանցերով խարդախության հերթական դեպք․ քաղաքացուն պատճառվել է 1 մլն 600 հազար դրամի վնաս

Սոցցանցերով խարդախության հերթական դեպք․ քաղաքացուն պատճառվել է 1 մլն 600 հազար դրամի վնաս

 

Փետրվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, ժամը 19։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 61-ամյա Մխիթար Գ․-ն և հայտնել, որ 2024 թվականի մայիս մասին «Facebook» հավելվածի միջոցով մուտք է գործել գովազդային էջ, ինչից հետո իր հետ «WhatsApp» հավելվածի միջոցով կապ են հաստատել ոմն Մարկը և Միխայիլը և առաջարկել ներդնել գումար այն մեծացնելու նպատակով և Մխիթար Գ․-ն փոխանցել է 1 մլն 300 հազար դրամ ոմն Էրիկ Աֆրիկյանի հաշվեհամարին, հաղորդում է Shamsnhyan.com-ը:

Փետրվարի 11-ին կրկին տուժածի հետ կապվել է ոմն Միխայիլը և Մխիթար Գ․-ն վերջինիս տրամադրել է իր անձնական տվյալները, ինչից հետո նկատել է, որ իր «Իդրամ» հավելվածի միջոցով ձևակերպվել է 300 հազար դրամ վարկ, որը փոխանցվել է ոմն Սարգիս Եղիազարյանի հաշվեհամարին:

Նախնական տեղեկություններով՝ Մխիթար Գ․-ին պատճառվել է 1 մլն 600 հազար դրամի վնաս:

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ