Երևանում փետրվարի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը և առավոտյան, 19-ին սպասվում է ձյուն։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Փետրվարի 15-ի կեսօրից հետո, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում փետրվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-ին, 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Փետրվարի 16-ին և 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 17-19-ին սպասվում է քամու ուժգնացում 17-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը