Երևան քաղաքում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների
եղանակ։ Դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ի գիշերը սպասվում են թույլ
տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։
Դեկտեմբերի 18-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 18-ի և 20-ի առավոտյան ժամերին ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ի և 18-ի ուշ երեկոյան, 17-ի
և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային
շրջաններում՝ ձյուն և բուք։ Քամին արևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 15-17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 18-ին՝ 18-23՝ մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 18-ին և 20-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը