Երևան դեկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին և 9-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-ի և 12-ի ցերեկը, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը