11  10  2017

Բազմաթիվ կոչումներ ու նվերներ՝ Ավագանու լարված նիստում

Բազմաթիվ կոչումներ ու նվերներ՝ Ավագանու լարված նիստում

Հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել: Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ ավագանու որոշմամբ բնակարաններ տրամադրվեցին մշակութային գործիչների, մի քանիսն էլ արժանացան «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչման։

Կոչման արժանացան կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանը, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանը, բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Քաղաքապետի առաջարկով անհատույց բնակարան ստացան՝

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանը:

Բնակարանները տրամադրվեցին Երևան համայնքի սեփականությունը համարվող Սիսակյան փողոցի հ.16 շենքում:

Ավագանու նիստն անցավ բավականին լարված: Բոլոր որոշումներին դեմ քվեարկեց միայն «Երկիր Ծիրանի» խմբակցությունը: Խմբակցության անդամները նշում էին, որ այդ մարդիկ Երևանի համար ոչինչ չեն արել, իսկ բնակարան կարելի է տալ սոցիալապես անապահովներին, բնակարանի խիստ կարիք ունեցողներին, զոհված զինծառայողների ընտանիքներին:

ՀՀԿ խմբակցության անդամները, առավելապես՝ Լևոն Իգիթյանն ու փոխքաղաքապետ Կամո Արեյանը, խիստ վիրավորանքներով էին պատասխանում ավագանու ընդդիմադիր անդամների գնահատականներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ