Կենսագրություն ունենք մենք, ի՞նչ պաշտոն, ինչ բան։ Դրանք ի՞նչ են, չկայացած մարդկանց համար են, որ վախենում են, աթոռները դողում է տակները։ Ծնկների մեջ վախ է ընկել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Էս մարդիկ այդ պաշտոնների վրա են, որովհետև իրենց համար նշանակալից դեպք է եղել մեկ ծնվելը, մեկ՝ պաշտոնի լինելը»,- ասաց նա։
Սրբազանը նաև նշեց, որ այս օրերին ՔՊ-ից ուղերձներ են ստանում.
«Իրենք մնացին փողոցում, փողոցից չհասան տուն, չհասկացան, թե իրենք ով են, որտեղ են գտնվում, մնացին թքելով, չհասկացան, թե իրենց գործունեության հետևանքով մարդկանց կյանքը ինչ աղետների է մատնվում, հայհոյանքով մնացին, ականջ կտրող, լեզու կտրող մնացին։ Փետուրներով վեր են կենում, ամբիոնից խոսում են, հետո գնում են խմելու ժամանակ իրար պատմում են։ Լրիվ ինֆորմացիները մեզ հասնում է հենց իրենց միջից։ Ասեմ ձեզ, որ իրենց «Քաղաքացիական պայմանագրի» բարձրաստիճան անդամները, որոնց ողջունում եմ, արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ։ Սա էլ իրենց պատգամ, թող հիմա մտածեն դրա մասին։ Սրա մասին չէի ուզում ասել, տղեք, չվախենաք, ոչինչ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը