24 03 2024

ՀՀ կառավարության աշխատակիցը փորձել է կեղծ դոլար մանրել

ՀՀ կառավարության աշխատակիցը փորձել է կեղծ դոլար մանրել

Այսօր՝ մարտի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Դավիթաշենում գործող «Երևան սիթի» սուպերմարկետի տարածքում աշխատանքային գործունեություն կատարող բանկերից մեկի մասնաճյուղի աշխատակիցը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և հայտնել, որ մի քաղաքացի տարադրամի փոխանակման կետում կեղծ դոլար է փորձել մանրել։ Հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր նշված վայրից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչ 46-ամյա Արթուր Ք․-ին։ Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժանմունքում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Արթուր Ք․-ն աշխատում է ՀՀ Կառավարության գերատեսչություններից մեկում։Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ