«Հայոց պատմություն 7» դասագրքում Վասակ Սյունին չի ներկայացվել իբրև դավաճան.
«Ես այդպես եմ վարվել, որովհետև երբ պիտակավորում եք պատմական կերպարներին, դուք փակում եք պատմությունը հասկանալու ճանապարհը»,-հրավիրված ասուլիսի ժամանակ այսպես բացատրեց դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը։
Մեկ այլ աղմկահարույց դիտարկումներից է 80–րդ էջում տեղադրված քարտեզը, որտեղ Տիգրան Մեծի թագավորության ժամանակ քարտեզում պատկերված է Ադրբեջանը։
«Իրականում այս քարտեզը ինտերակտիվ տեսքով է։ Տիգրան Մեծի կայսրությունը դրված է ժամանակակից քաղաքական քարտեզի վրա, որպեսզի երեխաները տեսնեն, թե այսօրվա ինչ տարածքների մասին է խոսքը։ Այդ քարտեզի օգնությամբ աշակերտները կարող են հասկանալ, որ ներկայիս Ադրբեջանի զգալի մասը եղել է Տիգրան Մեծի կայսրության տարածք և նաև երևում է, որ այդ ժամանակ ո՛չ Ադրբեջան է եղել, ո՛չ էլ Թուրքիա»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը