26 12 2023

Արցախի պետական երգչախումբը կրկին բեմում է. մշակույթի դեսպանները յուրովի են Արցախն ապրեցնում



 «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Արցախի պետական երգչախմբի՝ «Արվեստն ապրում է ամենուր» խորագրով համերգը: Համերգային ծրագրի նպատակն է Արցախի պետական երգչախումբը ներկայացնել հայաստանյան արվեստաշխարհին՝ դրանով իսկ  շունչ ու ոգի տալ և ապրեցնել Արցախը:

Արցախի պետական երգչախումբը ստեղծվել է  1991թվականին. միջազգային տարբեր մրցույթների դափնեկիր է: Դեկտեմբերի 25-ի համերգն Արցախի պետական երգչախմբի համար առաջինն է բռնի տեղահանությունից հետո։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու խմբավար Նինա Գրիգորյանի խոսքով՝ բավական ծանր որոշում էր՝ հայրենիքի կորստից հետո բոլորին ի մի բերել ու կրկին բեմ բարձրանալ:

«Բոլորին տեղյակ եմ պահել, որ այստեղ ենք, թեև կարգավիճակ չունենք, բայց դա բոլորովին նշանակություն չունի, պատրաստ ենք լուսավորչական ծրագրեր իրականացնել այստեղ, ինչպես անում էինք Արցախում»։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ