«Ժողովրդի գրպանը, քաղաքացու գրպանը մտնելը, մարդուն , քաղաքացուն թալանելը վերջին նիշն է, որ կարելի է օգտագործել , որպեսզի ապահովեն իրենց բարձր աշխատավարձերը կամ՝ պարգևավճարները»,- ավագանու նիստին ընդառաջ հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների արժեքը մայրաքաղաքի կենտրոնում 12 000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160.000 դրամի: «Մայր Հայաստանն» առաջարկել էր ընդդիմադիր խմբակցություններին բոյկոտել նիստը։
Թվարկելով մի շարք խնդիրներ Սոնա Աղեկյանը նշեց. «Շուրջ 6 տարի տիրել է անգործություն, երևանցու շահերից չբխող որոշումներ է կայացվել , «Մայր Հայաստան» խմբակցության ներկայությունը ստիպում է, որպեսզի հաշվետու լինեն երևանցուն, ոչ թե քողարկելեով՝ չզեկուցվող հարցերի ներքո ինչ-որ օրակարգեր սղացնելով անցկացնեն…Մենք այսօր ունենք 200-ին հասնող դիմում-նամակներ, որով բողոքում են, որ քաղաքային իշխանության չինովնիկները չեն պատասխանում իրենց հղված նամակներին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը