Կառավարության հաստատմանը որոշման նախագիծ է ներկայացվել, որով նախատեսվում է զգալի գումար (11,040․0 հազ․դրամ) հատկացնել վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նոր վարչական շենքում դատական դահլիճների կահավորման համար: Հիմնավորման մեջ ներկայացվել է նաև գնման ընթացակարգը.
«Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի գործունեությունն ապահովելու համար ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ 2021 թվականից սկսած իրականացվում է Երևանի Աջափնյակ համայնքի Արա Սարգսյան 5/1 հասցեում տեղակայված շենքի վերակառուցման շինարարական աշխատանքները:
Շինարարական աշխատանքները գրեթե ավարտվել են և ներկայումս ընթանում են սենյակների և դահլիճների կահավորման աշխատանքները։
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նոր վարչական շենքում դատական դահլիճների կահավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն դատական դեպարտամենտի կողմից կազմակերպվել է «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-23/08» ծածկագրով գնման ընթացակարգ։ Կազմակերպված գնման ընթացակարգի շրջանակներում նվազագույն գին է ներկայացրել և բավարար է գնահատվել «ՀԵՆՐԻ-ՇԻՆ» ՍՊԸ՝ պայմանագրի կատարման համար առաջարկելով 11,040․0 հազ․դրամ։
Մյուս կողմից, ՀՀ կառավարության 25.05.2023թ. թիվ 812-Ն որոշմամբ 20,992.00 հազ․ դրամ է հատկացվել էլեկտրոնային հաշտարարության տեղեկատվական համակարգի մշակման խորհրդատվական ծառայությունների մատուցման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով։ Սակայն ՀՀ արդարադատության նախարարության և «Վեբ Ֆաունդեյշն» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն 2023 թվականին վճարվելու է պայմանագրի 10 տոկոսի չափով, այսինքն՝ 2,099․2 հազ․ դրամ։ Վերոգրյալով պայմանավորված ներկայացվող նախագծով առաջարկվում է 1228 ծրագրի «31007․Էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման կամ արդիականացման նախագծերի ապահովում» միջոցառմամբ հատկացված գումարներից 11,040․0 հազ․ դրամը ուղղել 1080 ծրագրի «31001․Բարձրագույն դատական խորհրդի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառմանը»,-ասվում է հիմնավորման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը