«Մոտ 40 ավտոբուսներով վերջին 2000 արցախցիները թողեցին իրենց հայրենի տունն ու հողը և տեղափոխվեցին ՀՀ»-, գրում է «Sputnik Արմենիա»-ն:
Ստեփանակերտից հեռացել են ուշ գիշերը և 2:30-ի կողմերը հասել Կոռնիձոր:
Առավոտյան իրենց տներից տեղահանված մարդիկ տեղափոխվել են Գորիս՝ օգնության կենտրոն։
«Sputnik Արմենիա»-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է՝ Երևանից այլևս ավտոբուսներ չեն գնա Լեռնային Ղարաբաղ բնակիչներին դուրս բերելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը