23 08 2023

Մոսկվայում ինքնաթիռ է կործանվել, ուղևորների թվում եղել է Եվգենի Պրիգոժինը

Մոսկվայում ինքնաթիռ է կործանվել, ուղևորների թվում եղել է Եվգենի Պրիգոժինը

Embraer Legacy Մոսկվա-Պետերբուրգ մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել Տվերի մարզում, տասը մարդ է եղել, բոլորը մահացել են: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնոել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ Տվերի մարզում՝ Կուժենկինո գյուղի մոտ, Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Ինքնաթիռում եղել է տասը մարդ, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամ։ Նախնական տեղեկություններով՝ բոլորը, ովքեր եղել են օդանավում, մահացել են»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելվում է, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում։

Օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով՝ հետաքննություն է սկսվել Embraer Legacy ինքնաթիռի կործանման փաստով, որը տեղի է ունեցել այս գիշեր Տվերի մարզում։

Ըստ ուղևորների ցուցակի՝ նրանց թվում է Եվգենի Պրիգոժինի անունն ու ազգանուն ունեցող անձ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ