14 08 2023

Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքել է Ադրբեջանի ԱԳՆ-ին

Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքել է Ադրբեջանի ԱԳՆ-ին

Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է, որ ամենօրյա պարեկության արդյունքում չի նկատել ռազմական տեղաշարժ կամ զորքերի կուտակում  հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ փաստացի հերքելով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի սահմանին զորքերի կուտակման վերաբերյալ :

Թվիթերի իր էջում ԵՄ առաքելությունը մասնավորապես գրել է 

«ՀՀ-ում ԵՄ առաքելությունը ամենօրյա ռեժիմով դիտարկում  է ռազմական եւ անվտանգային իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Տեղում հավաքված ինֆորմացիայի համաձայն, մենք չենք տեսնում որեւէ որեւէ անսովոր տեղաշարժ կամ զորքերի կուտակում  հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ: Առաքելությունը շարունակում է իրականացնել պարեկություն տվյալ տարածքում»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայտարարել էր, թե իբր հայ-ադրբեջանական սահմանին կուտակումներ կան: Այս ապատեղեկատվությունը հերքել էր ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ այդ ստահոդ տեղեկությունների տարածումը վկայում է տարածաշրջանում իրադրությունը լարելու Ադրբեջանի մտադրության մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ