17 11 2022

Ինքնաշխատ կերպով գեներացվելու են եկամուտները ՊԵԿ-ի կողմից. Բադասյան



Ինքնաշխատ կերպով գեներացվելու են եկամուտները ՊԵԿ-ի կողմից, առաջին փուլի սուբյեկտները մարդիկ են, որոնք հեշտությամբ կարող են իրենք էլեկտրոնային ներկայացնել հայտարարագրերը, հետագա փուլերում, եթե մարդիկ կդժվարանան, մեր սպասարկման սրահներում օգնություն կցուցաբերեն: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով է Հայաստանի բոլոր քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը: 

«Իրենց շատ բան չի մնում անելու, ընդամենը վերիֆիկացնել այն, ինչն ինքնաշխատ համակարգով գեներացվել է»:

Նա նաև նշեց, որ նաև քաղաքացիներին սոցիալական կրեդիտներ են տրամադրելու, ինչը նշանակում է, որ քաղաքացիների մասին բավարար տեղեկություններ պետք է ունենան, որպեսզի հասցեական ու թիրախային օգնեն այն խմբերին, որոնց համար նախատեսված են արտոնություններ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ