07 10 2022

Գրեթե բոլոր վերադարձած գերիները պատմել են խոշտանգումների մասին. ՄԻՊ



Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից վերադարձած 16 զինծառայողների հետ առանձին հանդիպումներ ենք անցկացրել։ Հոսպիտալում գտնվող մի զինծառայողի հետ հանդիպումը կկայանա այսօր։ Այս մասին հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

«Մենք զեկույց կնախապատրաստենք, որպեսզի արձանագրենք եզրակացությունները, փաստացի տվյալները, որոնք տղաները մեզ հայտնել են։ Մենք խոշտանգումների, դաժան վերաբերմունքի և նվաստացման փաստեր ենք պարզել։ Գրեթե բոլոր վերադարձած գերիները պատմել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին։ Վատ վերաբերմունքի դեպքեր են գրանցվել նաև Ադրբեջանի իրավապահ մարմիններում, նույնիսկ հոսպիտալում բուժանձնակազմի կողմից։ Այդ ամենի վերաբերյալ առանձին զեկույց կպատրաստվի»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ