08 09 2022

Բուհական շենքերը միավորումից հետո չեն կարող դատարկ մնալ․ նախարարն անուղղակի հաստատեց հյուրանոցներ դարձնելու ինֆորացիան



Բուհերի միավորման ծրագրի իրագործումից հետո բուհական գործող ներկայիս  շենքերը չեն կարող դատարկ մնալ, այո կարող են դրանք ցանկացած նպատակի ծառայել, ինչպես որ կորոշի կառավարությունը։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո բրիֆինգին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անուղղակի հաստատելով մամուլում դեռ անցած տարվանից տիրաժավորվող ինֆորմացիան մնկավարժական համալսարանի, Թատերական ինստիտուտի և մյուս բուհական շենքերի մասով, որոնց վրա աչք ունեն ներկայիս իշխանությանը մոտ ակնգնած գործարարներ ու թերևս նրանք են առաջինը հայտ ներկայացրել՝ այդ շինությունները մասնավորեցնելու նպատակով։

Նախարարը ժխտում է միայն ԵՊՀ շենքը ժամանցի վայր դարձնելու մասին շրջանառվող լուրերը, ասում է կմնա բուհն իր տեղում, Հերացու անվան բժշկական համալսարանը նույնպես, բայց մասնաճյուղեր կավելանան և հավանաբար Աշտարակում նախատեսվող ակադեմիական ավան կոչված մակերեսի տարածքում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ