12 08 2022

ՀՀ-ում կա 66.4 հազար գործազուրկ երիտասարդ

ՀՀ-ում կա  66.4 հազար գործազուրկ երիտասարդ

Այսօր Հայաստանում նշվում է Երիտասարդության օրը: Վիճակագրական կոմիտեի վերջին՝ 2020 թվականի ամփոփած տվյալներով՝ 15-29 տարեկան քաղաքացիների թիվը Հայաստանում 546 հազար է: Նրանցից  46%-ը՝ 251 հազարը ներկայացնում է աշխատուժ, իսկ մնացածը դրանից դուրս է: Վերջիններս  սովորում են կամ թոշակառուների և այլ կատեգորիաների տակ են ընդգրկված:

251 հազար երիտասարդ աշխատուժից  66.5 հազարը գործազուրկ է:

Աշխատողներից 129 հազարը ֆորմալ զբաղվածություն ունեն, իսկ 43 հազարը՝ ոչ ֆորմալ:

2020 թվականին 2019 թվականի համեմատ չսովորող և չաշխատող երիտասրադների թիվը կրճատվել է 179.1 հազարից հասնելով  169.6 հազարի, նույնը նաև գործազուրկներինը՝ 2019 թ. 74.2 հազարից նվազելով  66.4  հազարի:

66.4 հազար գործազուրկ երիտասարդների 61.6 հազարն ունի միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն, և միայն 4.8 հազար գործազուրկն է, որ չունի կրթություն: 21.3 հազար բարձրագույն կրթությամբ երիտասարդ այսօր աշխատանք չունի:

Գործազրկության նման բարձր ցուցանիշի հիմնական պատճառը Հայաստանի աշխատաշուկայում  առաջարկի և պահանջարկի միջև խզումն է, ինչը բացասաբար է ազդում հատկապես երիտասարդների զբաղվածության վրա:

Գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում հատկապես բարձր է քաղաքային բնակավայրերում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ