10 08 2022

Փայլուն արդյունք է. Տղաները մեր երկիրը պատվով ներկայացրին. Սերժ Սարգսյան



Փայլուն արդյունք է: Տղաները իրոք շատ լավ հանդես եկան և կարողացան մեր երկիրը պատվով, արժանապատվորեն ներկայացնել այդ մեծ սպորտային միջոցառմանը: Այս մասին օդանավակայանում լրագրողներին ասաց ՀՀ երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադռանալով Հայաստանի շախմատի հավաքականի հաղթանակին:

Նշենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ տեղը զբաղեցրեց՝ դառնալով արծաթե մեդալակիր, իսկ կանանց հավաքականը 16 միավորով 12-րդ տեղը զբաղեցրեց: Սերժ Սագսյանը ևս գնացել էր օդանավակայան դիմավորելու շախմատի հավքականի մասնակիցներին, որոնք վերադառանում Հնդկաստանի Չեննայ քաղաքից, որտեղ անցկացվել է Համաշխարհային 44-րդ օլիմպիադան:

«Վերջին երերսուն տարիների ընթացքում Հայաստանը շախմատային նվաճումներով երկրորդն է աշխարհում, զիջում է միայն ՌԴ-ին, վերջին 20 տարում առաջինն է՝ իր բոլոր նվաճումներով»,-ասաց Երրորդ նախագահը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ