03 08 2022

ԱԱԾ-ն փոխարեն հայի անվտանգային շահերը սպասարկի, հայերի անուններով արգելքի ցուցակներ է կազմում. Կրպեյան



Մեր երկրում իրողությունների են 2018 թվականից, որոնք իրենց խորքում հակահայկակակն են, իրենց ձևով թուրքական են և միտված են պղծելու, անարգելու այն ամենը, ինչը հայկական է: Այս մասին ԱԳՆ-ի մոտ ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

«Հայաստան որոշ սփյուռքահայերի մուտքի արգելքը հերթական հակահայ քաղաքական գործընթացներից է, որոնք տեղի են ունենում: Հայաստանում իշխանության են թուրքական շահը մեր երկրում առաջ մղողները: ԱԱԾ-ն, որը պետք է միտված լիներ սպասարկելու հայ ժողովրդի անվտանգային շահերը հիմա հայ մարդկանց անուններով ցուցակներ է կազմում և հայ մարդկանց մուտքը մեր հայրենիք արգելում է: Սա են իրենց հրահանգել հակաՀայաստանի ներկայացուցիչները»,-ասաց Կրպեյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ