17 06 2022

Կադաստրի կոմիտեի նախագահը չգիտի՝ ինչի հիման վրա է Գորիս-Կապան ճանապարհին թշնամին մաքսակետեր դրել



Հայստանի Կադաստրի կոմիտեի նախագահը Սուրեն Թովմասյանը պատերազմից հետո չի հիվանդացել,  այս ընթացքում չի հիվանդացել, չի կորցրել հիշողությունը բայց չի էլ հիշում,  որ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ Շուռհնուխն ու Որոտանը կիսեց, իր ձևակերպմամբ՝ բանավոր փոխըմբռնմամբ Սյունիքից բարձունքներ  զիջեց թշնամուն իբր Սյունիքին ավելի անվտգանգ դսարձնելու համար:

Կադաստրի կոմիտեի  նախագահը խոստովանում է, ոչ  իր աշխատանքային սեղանին ունի Հայստանի պետակա սահմանի քարոզը, բայց չգիտի ինչ քարտեզով և իրավական որ հիմքի հիման վրա է Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո Սյունիքից բնակավայրեր ու բարձունքներ ու Գորիս Կապան, Կապան Մեղրի հատվածներում զիջունմեր արել: Ավելին, կադաստրի պետն անգամ տեղյակ չէ թե իր երկու տեղակալները  դեմարկացիայի ու դելիմիտացիայի հանձնաժողովում ներգրավված լինելով՝ որ քարտեզների հիման վրա են թշնամի  պետության հետ բաակցում:

Հիշեցնենք, 2020 թ դեկտմեբրի 24-ի կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն հրապարակայնորեն հայտարարեց, որ նորից ցավոտ զիջումների պիտի գնա ու  44 օրյա պատերազմի ավարտից հետո  Սյունիքից բարձունքեր է զիջում Ադրբեջանին՝ իր ձևակերպմամբ Սյունիքն ավելի անվտանգ դարձնելու համար: Դրանից հետո թշնամին զորքով մտավ Ծուռնուխ ու Որոտան, այսօր այս բնակավայրերը կիսված են ՝ ընդամենը 5 մետրի վրա թշնամու նշանռության տակ հայի կինը երեխա իրեց բակում տեղաշարժվում են ՝ լրիվ Աստծո նախախնամությամբ:ընդ որում Փաշինյանն իր խոսքում նաև ընդգծեց, թե դա դա դեմարկացիա-դելիմիտացիայի հետ կապ չունի, այսինքն ինքն շտապեց նոր տարածքների հանձնումն անել՝ առանց սպասելու սահմանային վեճի շուրջ ստեղծվելիք երկկողմ հանձնաժողովների բանակցության:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ