13 06 2022

Սյունիքում հիմնանորոգված ճանապարհը քանդվել է կես տարի անց



Տաթև-Աղվանի ճանապարհը անցած տարի վերակառուցումից հետո քանդվել է, ասֆալտը չի դիմացել անգամ մեկ տարի: Yerevan.Today-ի սյունեցի ընթերցողները ուղարկել են կադրեր, որում երևում է ցեխը, քանդած մեծ ջրափոսերը ու ոլորաններին մաշված ասֆալտներ: Հիշեցնենք, սա նիկոլ Փաշինյանի «ռազմավարական գյուտն էր»՝ պատերազմից հետո բանավոր Ալիևին խոստանալ Սյունիքից բարձունքներ, բնակավայրեր ու միջպետական ճանապարհ՝ փոխարենը հային հատուցել Տաթև-Աղվանի-Կապան այլընտրանքային ճանապարհով, որն իրականում ֆեյք PR էր նոր կորուստներից շեղելու սյունեցու ուշադրությունը:

2020 թվակաին Սյունիքում թշնամու զորքի ներխուժումից հետո, երբ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ հրաժարվում է այդ տարածքները ետ վերցնել թշնամուց, Ադրբեջանը զորքով մտավ ու առանց կրակոցի զավթեց Գորիս Կապան, իսկ հետո Կապան Մեղրի միջպետական ճանապարհային երկու մեծ հատվածներ,  ապօրինի մաքսակետերի տեղադրումից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ արագ կբարեկարգեն այլընտրանքային գրունտային Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական  ճանապարհը։

Ընդգծենք, Տաթև-Աղվանի 43 կմ հատվածի հիմնանորոգման համար բյուջեից  քամվել է շուրջ 5 ու կես միլիարդ դրամ, ընդ որում՝ առանց կառուցապատողին մրցույթով ընտրելու, հավելյալ  երկուս ու կես միլիոն դոլար էլ Տաթևից Սատանի կամուրջ տանող ճանապարհահատվածի համար է դուրս գրվել: Կառուցապատման ողջ ընթացքում Հ1-ը մի քանի ռեպորտաժ էր ներկայացնում «աննախադեպ» ճանապարհաշինությունից։ Այս կասկածելի տենդերի իրականացնողը «Էյ Էյ Բի քոսթրաքշն» ընկերությունն է, որի հիմնադրին ու ծավալած գործունեությանը կանդրադառնանք հաջորդիվ: Այս ընկերության գործարքը պետության հետ  այսօր ուսունասիրվում է Գլխավոր դատախազության կողմից, անձամբ Արթուր Դավթյանն է անհանգստություն հայտնել Սյունիքում՝ այցի ժամանակ,  ու ցուցում է տվել զբաղվել դրանով:

Սյուզի Բադոյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ