05 06 2022

Ոստիկանության ծառայողների բոլոր վնասվածքները եղել են նույն ոստիկանության կողմից կիրառված ժամկետանց արկերի բեկորների հետևանք. Բաբայան

Ոստիկանության ծառայողների բոլոր վնասվածքները եղել են նույն ոստիկանության կողմից կիրառված ժամկետանց արկերի բեկորների հետևանք. Բաբայան

Հունիսի 3-ին ոստիկանության ներքին զորքերն առանց օրենքով սահմանված գրավոր հատուկ հրամանի ցուցարարների նկատմամբ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում կիրառեց հատուկ միջոցներ, որոնցից էին նաև ժամկետանց «Սվիրել» տեսակի ձայնալուսային արկերը: Կիրառման անթույլատրելիության մասին դեռ պիտի քննություն կատարվի և մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության, բայց դա հնարավոր կդառնա միայն Հայաստանում ժողովրդավարության հաստատումից հետո: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Արսեն Բաբայանը:

«Ոստիկանությունը փորձեց այդ ապօրինությունն արդարացնել նրանով, թե իբր ցուցարարների կողմից քարեր են նետվել ոստիկանության ծառայողների վրա: Դրան հաջորդեց իշխանության բոլոր ապօրինությունները արդարացնելու մեծ փորձ ունեցող Դանիել Իոանիսյանի գրառումը, թե իբր գլխին քարերից ստացած վնասվածքներով 20 ոստիկան է տեղափոխվել հիվանդանոցներ:

Հետագայում, նաև իմ կողմից հրապարակած բազմաթիվ տեսանյութերով, ապացուցվեց, որ ոստիկանության ծառայողների բոլոր վնասվածքները եղել են նույն ոստիկանության կողմից կիրառված ժամկետանց արկերի բեկորների հետևանք:

Իշխանությունը, այնուհետև, քրեական գործ հարուցեց այն առթիվ, թե իբր քաղաքացիները անկարգություններ են կատարել և վնասել են ոստիկաններին:

Ամբողջ այդ բախումների ընթացքը տասնյակ լրատվամիջոցների ուղիղ եթերներուն է եղել, տասնյակն էլ անդադար նկարահանել են: Ամբողջ ընթացքը նկարահանվել է նաև ոստիկանության և ԱԱԾ հատուկ ծառայողների կողմից: Եվ՝

Ուշադրություն

պարզվում է չկա նույնիսկ 1 տեսանյութ, որտեղ տեսանելի կլիներ, թե ինչպես է որևէ քաղաքացի քար նետում կամ որևէ այլ եղանակով վնասում որևէ ոստիկանի: Ի հակառակ դրա՝ տասնյակ տեսանյութեր կան, թե ոտիկանությունն ինչպես է մարդկանց նկատմամբ ֆիզիկական բիրտ ուժ կիրառում հաճախ անցնելով նույնիսկ թշնամանքի:

Իշխանափոխությունն անխուսափելի է, որից հետո պետք է հատ-հատ քրեադատավարական ընթացակարգով գնահատականներ տրվեն յուրաքաչնյուր ոստիկանի ապօրինի գործողությանը»,- գրել է Բաբայանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ