03 06 2022

Վերջին զանգը ՀՀ-ում. ոստիկաններն արդեն 20 մեքենա են տեղափոխել հատուկ տարածք

Վերջին զանգը ՀՀ-ում. ոստիկաններն արդեն 20 մեքենա են տեղափոխել հատուկ տարածք

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 11․00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 20 տրանսպորտային միջոց, որոնցից 17-ի ղեկին եղել են անչափահասներ, երկու անձ մեքենան վարել են առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ ոչ սթափ վիճակում։

Ոստիկանությունից հայտնում են, որ մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ