18 05 2022

«Արցախը հայկական է, Նիկոլը՝ թուրքական»․ երիտասարդները պարալիզացրել են Աբովյան փողոցը



«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 18-ի առավոտյան ժամը 8-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության խաղաղ ակցիաներ է սկսել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Այս պահին մայրաքաղաքում մի շարք փողոցներ փակ են։

Տեսանյութում երիտասարդները պարալիզացրել են Աբովյան փողոցի երթևեկությունը։

«Արցախը հայկական է, Նիկոլը՝ թուրքական», «պայքար» վանկարկելով ակցիայի մասնակիցների հորդորում են միանալ իրենց։ Վարորդներից շատերը ազդանշաններով ողջունում և միանում են ակցիայի մասնակիցներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ