04 05 2022

Հայկ Սարգսյանը խլել է Yerevan.Today-ի լրագրող Սյուզի Բադոյանի հեռախոսը և վնասել ձեռքը. միջադեպ ԱԺ-ում

Հայկ Սարգսյանը խլել է Yerevan.Today-ի լրագրող Սյուզի Բադոյանի հեռախոսը և վնասել ձեռքը. միջադեպ ԱԺ-ում

Խորհրդարանում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի և լրագրող Սյուզի Բադոյանի միջև։

Yerevan today-ի լրագրող Սյուզի Բադոյանը ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանից, ով առավել հայտնի է որպես «Շիշ բռնող» փորձել է մեկնաբանություն ստանալ ընդդիմության գործողությունների վերաբերյալ, սակայն Սարգսյանը խլել է լրագրողի հեռախոսը, վնասելով նաեւ Բադոյանի ձեռքը։ Միջադեպի մասին գրել է Irakanum.am-ը։

Լրագրողը պահանջել է անհապաղ վերադարձնել հեռախոսը։ Սարգսյանը այն հետ է տվել, սակայն այդպես էլ ներողություն չի խնդրել պահվածքի համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ