Խորհրդարանում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի և լրագրող Սյուզի Բադոյանի միջև։
Yerevan today-ի լրագրող Սյուզի Բադոյանը ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանից, ով առավել հայտնի է որպես «Շիշ բռնող» փորձել է մեկնաբանություն ստանալ ընդդիմության գործողությունների վերաբերյալ, սակայն Սարգսյանը խլել է լրագրողի հեռախոսը, վնասելով նաեւ Բադոյանի ձեռքը։ Միջադեպի մասին գրել է Irakanum.am-ը։
Լրագրողը պահանջել է անհապաղ վերադարձնել հեռախոսը։ Սարգսյանը այն հետ է տվել, սակայն այդպես էլ ներողություն չի խնդրել պահվածքի համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը