03 05 2022

Պարալիզացվել էր Կոմիտասի պողոտան․ ոստիկանները 5 րոպե ժամանակ տվեցին



«Դիմադրություն» շարժման անդամները վաղ առավոտից` 8։15-ից սկսած, կաթվածահար են արել երթևեկությունը Երևանի մի շարք փողոցներում։  

Մի խումբ ցուցարարներ փակել են Կոմիտասի պողոտան և նրանց մեջ է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։ Ցուցարարներն ի նշան բողոքի գունավոր ծխագլաններ են վառել։

Կարմիրբերետավորները ցուցարարներին 5 րոպե ժամանակ տվեցին ճանապարհը բացելու համար, ժամանակը լրանալուց հետո նրանք անցան գործողությունների` բռնի ուժ կիրառելով` ցուցարարներին հանեցին փողոցից։ Ցուցարարները, սակայն, ոստիկանների հետ բախման չգնացին, այլ շարունակեցին քայլել արդեն մայթով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ