«Դիմադրության» շարժման Իջևանից Երևան երթը հասել է Ծովագյուղ։
Ուղիղ եթրի ժամանակ «հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը նշեց, որ հաղթահարել են ևս 21 կմ։
«Մեր շարքերը համալրվել են և շարունակում են համալրվել։ Բարձր տրամդրությամբ մոտենում ենք քաղաքամայր Երևանին»,-ասաց Կրպեյանը։
Նշենք, որ ուղիղ եթերի ընթացքում լսվում են մեքենաների ողջույնի ազդանշանները։
Կրպեյանը հայտնեց, որ ընթացքում անգամ շատերը մենքենան կանգնեցնում են իերնց հետ որպես աջակցություն քայլում են, ապա հետ են վերադառնում իերնց մեքնենաները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը