«Ես գիտեմ իմ ժողովրդի պոտենցիալը և հասկանում եմ ինչու դուրս չի գալիս պայքարի… վախեր ունեն ներկայից, անցյալից: Եվ խնդիրը այդ հիասթափություններին հաղթահարելն է, շատ են խաբել բաց իր մեջ ուժ կվերագտնի հայը հաստատ: Եթե ես ասեմ խաբված եմ, հիասթափված եմ, ու դադարեմ պայքարել հայի այսօրվա ու ապագայի համար, կնշանակի ես հանձնվում եմ , վերջ»,-այսօր Ազատության հրապարակում հայտատարերլ է 5165 շարժման առաջնորդ Կարինե Տոնոյանը:
«Մենք ցեղասպանությունից հետո հառնել ենք, թռիչք ենք ապահովել ունեցել, Խաչատրյան, Վիկտոր Համբարձումյան ենք ծնել, այո մենք մեղքեր էլ ենք գործել, բայց ես բոլորի մեղքերն իմ վրա եմ վերցնում, մենք նյութականացվել ենք ու էլ չենք տեսնում մեր արարքներ հոգևոր կողմի ծանր հետևանքները»,-ասել է Տոնոյանը և նորից ու նորից դիմել հանրությանը՝ խնդրանք –պահանջով՝ միանալ պայքարին ու ազատվել այս իշխանությունից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը