Արցախում մեր հայրենակիցների վրա ազդել են, անհանգստացրել են Արարատ Միրզոյանի աղմկահարույց, ՔՊ-ական Էդվարդ Աղաջանյանի և իշխանական մյուս պատգամավորների մեկը մյուսին հաջորդող վտանգավոր, տրամաբանության բոլոր սահմաններն անցնող հայտարարությունները։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով նոր է վերադարձել Արցախի Հանրապետությունից։
«Ադրբեջանական կողմն ամեն քայլափոխի օգտագործելու է Աղաջանյանի, Միրզոյանի հայտարարությունները։ Արարատ Միրզոյանը, կամ Հայաստանի դիվանագիտությունը, կամ նրանց խորհրդարականներն ուղղակի անգրագետ են։ Արարատ Միրզոյանը դասական անգրագիտության օրինակ է ցույց տվել «Արմենպրեսին» տված իր հարցազրույցում. դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ որևէ փաստաթուղթ չի ստորագրել։ Նույնիսկ այդքան անգրագետ է։ Նրանց ամեն անգրագետ խոսք հետո թշնամին օգտագործելու է տարբեր դիվանագիտական հարթակներում»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը