Ազգային ժողովը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Հիմնական զեկուցող ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանը, նշեց, որ վերջին շրջանում Հայաստանում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ԱՆ փոխնախարարից հետաքրքրվեց, որ եթե իր խոսքում ասում է , մասնագետների հետ քննարկել են , հետևաբար՝ կա՞ արդյոք մեզ մոտ որևէ մասնագետ, որը սիգարետներից կամ դրանց փոխարինիչներից լավ հասկանում է ևա յդ ձևակերպումները տալիս է․
«Տիկին Նանուշյան, վաղը կարող է գիտությունը զարգանա , գազային նյութերից մի բան ստեղծեն, սրան է վերաբերվում այդ հրատապությունը, հստակ ձևակերպումն ենք տալիս և հարցը վերջան ում է»։
«Հարցը չհասկացա, երևի ավելի շատ քոմենթ էր․ որ ասում եք մասնագետների հետ, էկոնոմիկայի նախարարության մասնագետների հետ ենք քննարկել , իրենց կողմից է առաջարկը եղել , որ շուկայում ի հայտ է եկել նոր արտադրատեսակ, որը օրենքի շրջանակներից դուրս է մնացել և իրենց հետ միասին լրամշակված նախագիծ ենք ներկայացրել»,-ասաց Փոխնախարարը։
«Համոզվա՞ծ եք, որ էնպիսի ձևակերպում եք տվել, որ 5 ամիսը մեկ մի նոր արտադրատեսակ ի հայտ չի գալու և մենք նորից չենք քննարկելու, որ էնպես անենք էս մեկն էլ չսողոսկի և այլն։ Կարելի է մի ընդհանրական լուծում բերել և վերջացնել․ սա է խնդիրը»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։
Մանրամսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը