«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով Հայաստանի իշխանությունների ներկայիս կեցվածքը, անտարբերությունը, տեղ-տեղ գործելու ու բացառապես իշխանության պահպանության դիքրերից հանդես գալու քաղաքականությունը ոչ միայն խորացնում է Թուրքիայից ու Ադրբեջանից եկող սպառնալիքները, այլ, վստահաբար, բերելու է նոր ռիսկերի, որոնք կառավարելուն ու չեզոքացնելուն ուղղված որևէ գործնական քայլ այս իշխանությունը չի գործադրում:
«Իշխանությունն իր տիրապետած ռեսուրսները բառացիորեն վատնում է ներքաղաքական գործընթացներում, ընդդիմադիր գործիչներին լռեցնելու, ճնշելու ու, որպես վերջնարդյունք, այլակարծությունը սպանելու, հասարակաական համերաշխությունը խաթարելու, երկրում խորը պառակտումներ մտցնելու ու ներքին անկայունություն հրահրելու համար: Եթե իշխանությունում կարծում են, թե Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցությունների պատրաստակամությունը, Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից հետ կանգնելը ու միակողմանի զիջումների գնալը բավարարելու է դրանց քաղաքական ախորժակը, ապա սխալվում են: Այս իշխանությունը երկիրը գլորում է անորոշությունների ու անկանխատեսելի գործընթացների դաշտ, որի պայմաններում հայկական շահի ապահովումն ու հայի ֆիզիկական գոյությունը լուրջ սպառնալիքների տակ է», - նշեցՏիգրան Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը