19 01 2022

Ադրբեջանն ասում է՝ Երևանն էլ է մերը, իսկ մենք մեր եղածն ենք կասկածի տակ դնում. Դավիթ Բաբայան



Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ԼՂԻՄ-իմ նույնականացումը շատ վտանգավոր է, այս ծուղակի մեջ մենք երբեք չպետք է մտնենք: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Ցանկացած նույնականացման փորձ կասկածի տակ է դնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լեգիտիմությունը։ ԼՂԻՄ-ը մեր պետականության պատմության կարևոր էջերից մեկն է, ճիշտ է, մեր կամքին հակառակ է դա տեղի ունեցել, բայց այն, որ Լեռնային Ղարաբաղն ունեցել է նույնիսկ ինքնավարության պետականություն, արդեն ցույց է տալիս, որ նա ունեցել է հարուստ պետականության պատմություն։ Այդ պետականությունն էվոլուցիոն կերպով զարգացել և դարձել է ԼՂՀ՝ Շահումյանի և Գետաշենի շրջանների հետ միատեղ։ Այսինքն՝ ԼՂԻՄ-ն արդեն պատմություն է», - ասաց Դավիթ Բաբայանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ