«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը վստահ է, որ այս 2021 թվականում հնարավոր էր երկնիշ տնտեսակական աճ գրանցել։
«Տնտեսական հիմքեր կային, իրական հնարավորություններ կային, և դա էր, որ մեզ ուրախացնում էր, բայց իրականում իրենց խոստացածի տակ ո՛չ ծրագիր կար, ո՛չ հետևողական քայլեր կային, պարզ դարձավ, որ դա չի լինի։ Միլիարդավոր դոլարների ներդրումների փոխարեն մի քանի տասնյակ միլիոն դոլարի ուղղակի օտարերկրյա ներդրումներ էին։ Երկնիշ աճեց տնտեսության փոխարեն պետական պարտքը, երկնիշ թվերով գնաճ եղավ»,- Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց Ավետիսյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, իշխանությունները պոպուլիստ են, խոստանում են ամեն ինչ և հաշվարկներ են անում, որ «աշունը՝ ճտերը հաշվելու» ժամանակ մեղավորներ գտնեն։
«Հիմա էլ մեղավոր է աշխարհը, քովիդը, պատերազմը, այո՛ աշխարհում էլ է գնաճ, բայց 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը մոտ երկու անգամ ավելի պակաս է կրճատվել, քան մեր երկրում, նույնն էլ տարածաշրջանում։ Ոչ միայն կայուն աճ չենք ունեցել այլ նաև իշխանությունները մսխել են ողջ հանրավոր ռեսուրսը»,-ասաց Ավետիսյանը։
Հարցազրույցը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը