20 12 2021

Թուրքիայի հետ Հայաստանի բանագնաց նշանակում է մարդ, ով ենթադրաբար թուրքերեն գիտի․ Աննա Գրիգորյան



Այս իշխանությունների կողմից նման նշանակումները պատահակություն չեն, որովհետև վերջիններս առաջնորդվում  են ոչ թե որքան պրոֆեսիոնալ, այնքան լավ, այլ որքան մերոնքական, այնքան լավ։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Օրինակ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակվում է մարդ, ով ուղղակի անգլերեն գիտի, այս տրամաբանության մեջ էլ Թուրքիայի հետ մեր բանագնաց նշանակվում է մարդ, ով ենթադրաբար թուրքերն գիտի։ Այնքան պրիմիտիվ են նշանակումների հիմքերն ու տրամաբանությունը, որ ավելորդ քննարկման առարկա չի կարող լինել»։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ