Նիկոլ Փաշինյանը պարտված ղեկավար է , նա բանակցությունների ժամանակ պարտված կողմ է և մեր բանակցողը չի փոխվել, դրա համար էինք ընտրություններից առաջ ասում, որ պարտված ղեկավարը չի կարող գնալ ու շարունակել բանակցությունները։
«Ռոբերտ Քոչարյանը խոսում էր Շուշին և Հադրութը բանակցություններով հետ բերելու մասին, բայց բանակցությունների նման ընթացքի դեպքում արդեն այդ նպատական էլ մշուշոտ է դառնում, քանի որ ներկայիս բանակցող Փաշինյանն արդեն բանակցություներում համաձայնություն է տալիս կորցրած տարածքների հարցում»,-ասաց Ագնեսա Խամոյանը։
Շարունակելով խոսքը պատգամավորն ասաց, որ ադրբեջանական պաշտոնյաները միջազգային կոնֆերանսների և սեմինարների ժամանակ արդեն հղում են անում Նիկոլ Փաշինյանին։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը