16 11 2021

Առանց կրակոցի հանձնվելը նշանակում է՝ ցուցում է տրված չկրակել․ Սեյրան Օհանյան



Ցավալի տեսահոլովակ էր հատկապես ինձ համար, քանի որ ես երկար տարիներ ծառայել եմ մեր հայկական բանակում: Զորքերին առաջին գծում մեկ հրահանգ պետք է տրված լինի՝ պահել ու պաշտպանել այն տեղամասը, որտեղ իրենք խնդիր են կատարում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը անդրադառնալով հայտնի տեսանյութին, որտեղ ադրբեջանական ԶՈՒ-ն մոտենում է հայկական դիրքերին։

«Երբ մարտական հերթապահության ժամանակ խախտումներ և սադրանքներ են լինում, ապա, համապատասխան ցուցմամբ, գործողությունների, զենքի կիրառման պլաններ գոյություն ունեն։ Ի՞նչ է նշանակում՝ հենց այնպես, առանց կրակոցի հանձնվել. դա նշանակում է առաջին՝ ցուցում է տրված չկրակել, չհրահրել. ինչպես այսօրվա իշխանություններն են ասում՝ մարտական գործողություններ չլինեն: Այդ դեպքում երկու եզրակացության պետք է գանք՝ իրենք կարող են ցանկացած տարածք ներխուժել ու մենք չպետք է կրակենք: Եթե չես ուզում կրակել, բայց ուզում ես կանխարգելել առաջխաղացումը, նշանակում է՝ համապատասխան պաշտպանական, ինժեներական սարքավորումներ պետք է ձևավորես, այսինքն՝ միջդիրքային տարածությունները անընդհատ գտնվեն վերահսկողության ներքո, որ նրանք չկարողանան մխրճվել մեր հատված»,- ասաց Օհանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ