Սրանք մանիպուլյացիոն քայլ են, որովհետև ես պատերազմի ժամանակ ուղիղ 40 օր եղել եմ Արցախում և որևէ մի կետում չեմ լսել, որ այդպիսի անձիք կան: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատերազմի օրերին դավաճաններ են եղել:
«Եթե այդպիսի տեղեկություններ ունեին, ուրեմն Նիկոլ Փաշինյանը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեր, համագործակցելով այսօրվա մեր դատաիրավական համակարգի հետ, որպեսզի այս շուրջ մեկ տարվա ընթացքում իրենք կարողանային բացահայտել, թե ովքեր են այդ դավաճանները: Ամեն դեպքում քրեական գործեր կան, որոնց քանակն ու շարունակական աշխատանքը բավականին երկար է տևելու»:
Ավելին՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը