«Կան պայմանավորվածություններ, որոնց մասին հանրությունը չգիտի, առաջին տարբերակը այն է, որ հանձնում են տարածքներ հետագայում նոր պատերազմի վտանգից խուսափելու համար և շանտաժի սպառնալիքի ներքո է դա կատարվում»։
Այս մասին մայիսի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից ՀՀ տարածք ներխուժմանը և սահմանյին իրավիճակին: Ըստ փորձագետի՝ կատարվածը կարող է ունենալ նաև այլ պատճառ.
«Երկրորդ տարբերակն էլ ՝ այս իշխանությունների որոշումներ կայացնելու անկարողությունն է: Սթափությունն ու գիտակից լինելը ոչ մի պարագայում էլ հատուկ չի եղել այս իշխանությանը և արդյունքում ունենք ներկայումս ստեղծված այս ծանր իրավիճակը, որն էլ արդյունք չէ ադրբեջանական ագրեսիայի և լկտիության, այլ նրա, որ մենք սահմանը չենք կահավորել և չենք տեղադրել անհրաժեշտ պաշտպանական համակարգերը»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը