ԱԱԾ պահեստազորային սպաների միություն ՀԿ-ի ստեղծման նպատակը ազգային անվտանգության համար ակնհայտ սպառնալիքների մարտահրավերներին դիմագրավելը, հակազգային կառույցների գործուենության մասին փաստեր հավաքելու աշխատանքները կազմակերպելն է։ Այս մասին կազմակերպության մամուլի ասուլիսին հայտարարեց խորհրդի նախագահ, ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպսիկոպոսյանը։
«Մենք ցավով ենք արձանագրում, որ ապաշնորհ կառավարման արդյունքում երկրի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, քաղաքացիական հասարակությանը հասցված է կործանարար հարված, որի մեղավորության մեջ գործող իշխանությունները տեսնում են ամեն մեկին, բացի իրենցից։ Երկրում ստեղծված իրավիճակից ելքը մեկն է. հզոր համախմբամբ, ուժերի գերագույն մոբիլիզացիայի հաշվին մեզ հաջողվելու է երկիրը փրկել փլուզումից», - ասաց Եպիսկոպոսյանը
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը