04 02 2021

Արդեն երեք ամիս է, ինչ Եվրանեսթի հայկական պատվիրակությունը չունի ղեկավար․ Աշոտյան

Արդեն երեք ամիս է, ինչ Եվրանեսթի հայկական պատվիրակությունը չունի ղեկավար․ Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ արդեն երեք ամիս է, ինչ Եվրանեսթի հայկական պատվիրակությունը չունի ղեկավար, չնայած նրան, որ այս կառույցը շատ կարևոր է Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու համար։ Գրառումը՝ ստորև․

«Made for Turkey ուսապարկերի պահեստի վերածված ապազգային մակաբուծարանի մասին եւս մեկ փաստ եմ արձանագրում։

Արեւելյան Գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի հայկական պատվիրակությունն անցյալ տարվա նոյեմբերի 24-ից, չունի ղեկավար։

Եվրանեսթը հետպատերազմյան ստեղծված վիճակում խիստ կարեւոր հարթակ է, քանզի թույլ է տալիս ուղիղ աշխատել Եվրախորհրդարանի բազմաթիվ ազդեցիկ պատգամավորների հետ։

Բայց սա էլ է երկրորդական։

Առավել կարեւոր է, որ այս հարթակում ներկայացված է նաեւ Ադրբեջանը, որին, ի դեպ, հայկական բոլոր «նախկին» պատվիրակությունները՝ ղեկավարությամբ լուսահոգի Վահան Հովհաննիսյանի, Արտակ Զաքարյանի եւ իմ՝ ձեր խոնարհ ծառայի, մշտապես ճնշել են եւ չեզոքացրել։

Եվրանեսթը տալիս է ունիկալ շանս խնդիր բարձրացնել եւ ջանքեր գործադրել մեր ռազմագերիների եւ պատանդների վերադարձի հարցով ինտենսիվ ու միջազգային մակարդակով զբաղվելու համար։

Հասկացաք, չէ՞։

Սակայն պարգեւավճարալափ եւ թրքաբարո ոհմակին այս ամենը չի հետաքրքրում այն աստիճանի, որ արդեն գրեթե 3 ամիս է անգամ մարդ չեն նշանակում տվյալ գործով զբաղվելու համար։

Կա ուժեղ գործիք Ադրբեջանին ճնշելու եւ տղերքին վերադարձնել փորձելու համար, բայց իմքայլական ոհմակին սա պետք չէ։

Սքրինշոտը՝ ԵՎՐԱՆԵՍԹ-ի պաշտոնական կայքից։ Նույն վիճակը նաեւ ԱԺ կայքում է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ