22 01 2021

Թագուհի Թովմասյանը Շուշիի մասին խոսելիս հուզվեց



Շուշին հայկական քաղաք է, արձագանքելով վարչապետի՝ օրերս խորհրդարանում արված հայտարարությանը, ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Շուշին իմ ամենասիրելի քաղաքներից է: Ես ամեն անգամ կարոտով ու ափսոսանքով եմ հիշում Շուշին: Եկեք այդ մասին ուղղակի չխոսենք», - հուզված ասաց Թովմասյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հետևյալ ձևակերպումն էր արել. «Դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ