16 01 2021

Առանց պետություն ուժեղացնելու, Ադրբեջանի հետ ունենալ հարաբերություններ, նշանակում է կորցնել Հայաստանը. Մանուկյան



Ալիևին երկու հարց էր պետք՝ կամաց-կամաց մարսել Արցախը և ճանապարհ բացել Նախիջևանով, ինքն իր ֆունդամենտալ հարցը լուծեց, իսկ այն հարցը, որով գնացել էր Հայաստանի պատվիրակությունը գերիներին վերադարձնելու, ոչ մի լուծում չգտավ: Վանաձորցիների հետ հանդիպմանն ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Երեկ Ալիևն ու իր կինը Շուշիում էին, և Ալիևն ասում էր, որ հլը փորձեն մի բան անել, մեր բռունցքը կանգնած է այստեղ, այդ նույն ժամանակ մեր ԱԺ փոխխոսնակ Նազարյանն ասում էր, որ մեզ բան էլ պետք չէ, մենք արդեն նորմալ հարաբերություններ ենք ունենալու, առևտուր ենք անելու և այլն: Գիտե՞ք, եթե դու նույնիսկ առևտուր ես անում, ուրիշի հետ հարաբերություն ես ունենում, դու պետք է դիրք ունենաս, բայց մենք հիմա ստորացված դիրքում ենք: Չմտածեք, որ այդ ճանապարհը բացվեց Հայաստանի բիզնեսն է զարգանալու, չէ, Թուրքիայի ու Ադրբեջանի բիզնեսն է զարգանալու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ