08 12 2020

Պատգամավորին ոչ հարիր պահվածք՝ լրագրողի հետ զրուցելիս



Այսօր Ազգային ժողովում իշխանական  Իմ քայլը խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը կոնֆլիկտ հրահրեց ու վիրավորեց Yerevan.Today-ի լրագրողին միայն այն բանի համար, որ պարզաբանում էր խնդրում նրանից իրեն ու իր քաղաքական թիմակիցների մասին պատրաստված «Հայրենիքի  զավթումը» ֆիլմի վերաբերյալ:

Խոսքը ՎԵՏՕ շարժման ու Արմնյուզի համատեղ պատրաստած փաստավավերագրական ֆիլմի մասին է, որտեղ ներկայացվում են սորոսական ակունքներից սնվող բոլոր հայ պաշտոնյաները, պետական կառավարման համակարգում Ջորջ Սորոսի հայեցակարգին հատուկ վարվող հայրենադավ քաղաքականությունը ու աղմկահարույց փաստեր՝ սորոսական նախարարների, պատգամավորների և վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ֆինանսավորված գործունեության մասին:

Վարչապետի գլխավորած կուսակցության պատգամավոր Միքայել Զոլյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ առաջադրանք է ստացել «սորոսական եկամտով» և արդյո՞ք հիմքեր կան մտածելու, որ Սերժ Սարգսյանին Բելառուսիայի նախագահ Լուկաշենկոյի կողմից միջնորդավորված 5 մլրդ դոլար կաշառքը՝ Արցախի ազատագրված տարածքների դիմաց, չի արվել նաև վարրչապետ Փաշինյանին․ այս երկու հարցերը պատգամավորին ստիպեցին խոսել ամեն ինչից, բացի կոնկրետ պատասխաններ հնչեցնելուց:

Ի դեպ. Պատգամավոր Միքայլե Զոլյանը պատմական գիտությունների թեկնածու է, դասախոս։

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ