07 12 2020

Նրանք ցանկանում են, որ Հայաստանը միանա Թուրքիային

Նրանք ցանկանում են, որ Հայաստանը միանա Թուրքիային

Zham.am-ը գրում է․

«Այն բանից հետո, երբ Հայաստանի ընդդիմությունը միավորվեց և ի դեմս Վազգեն Մանուկյանի առաջադրեց վարչապետի միասնական թեկնածու, մեր երկրում գործող գործակալական ցանցն ակտիվացավ: 

Հիմնական թեզը, որն այս ցանցը ցանկանում է ներկայացնել հասարակությանը, այն է, որ ի դեմս Վազգեն Մանուկյանի, «կոռումպացված նախկինները ցանկանում են վերադառնալ իշխանության»: Այս ամբողջ իրավիճակը և այս թեզը պետք է վերլուծվեն առանձին-առանձին:

Եթե հետադարձ հայացք գցեք ինչպես մեր երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի պատմությանը, կտեսնենք, որ «կոռուպցիայի» թեման և «թալանը ժողովրդին վերադարձնելու» թեման միշտ եղել է ոչ միայն ընդդիմության և իշխանության դիմակայության թեման, այլև գործիք է եղել օտար ուժերի ձեռքում՝ այս կամ այն երկրում իրավիճակի ապակայունացման համար:

Այսպիսով, 1917-ին գերմանական հետախուզության աջակցությամբ բոլշևիկները իշխանության եկան «բանվորներին ազատագրելու», «գործարանները բանվորների ձեռքը փոխանցելու», «թալանչի դասակարգից ժողովրդին ազատագրելու» կարգախոսների ներքո, բայց հեղափոխությունից հետո բանվորները ոչ միայն չսկսեցին ավելի լավ ապրել, այլ երկիրի հարստությունը ղեկավարող բուրժուազիայի փոխարեն հենց իրենք սկսեցին տնօրինել: Բայց ամենակարևորը՝ բոլշևիկները եկան «Превратим войну империалистическую в войну гражданскую» կարգախոսի ներքո: Դա թույլ տվեց գերմանական բանակին դադարեցնել զուգահեռ մարտերն ու պատերամը միանգամից երկու ճակատում, և պատերազմում կրած պարտությունը երկրի համար ավելի քիչ կործանարար էր, քան եթե այն լիներ այն դեպքում, եթե Ռուսաստանը մասնակցեր պատերազմին մինչև հաղթական ավարտը: Այսպիսով, բոլշևիկները դարձան «հակակոռուպցիոն պայքար» կարգախոսի ներքո իշխանության եկած «Տրոյական ձի», որն իրականացրեց արտաքին ուժերի նախագիծը: 

Ի դեպ, նույն Հիտլերը նույնպես օգտագործում էր «թալանչիների» թեման: Այս բռնապետն այդպես է անվանել հրեաներին: Մենք բոլորս լավ հիշում ենք, թե ինչպես ամեն ինչ ավարտվեց...

Նույն տրամաբանության շրջանակներում հայ բոլշևիկները 1920-ին` Թուրքիայի դեմ կռվելու փոխարեն, կռվում էին «թալանչի դաշնակցականների դեմ»:

Մենք պետք է անկեղծ լինենք մի քանի հարցի շուրջ. Հայաստանում իրոք կոռուպցիա կար, բայց այն հիմա էլ առկա է մեզանում. միլիոնավոր դոլլարների պարգևատրումներ, զենքի գնում «Պատրոն Դավիթի» օֆշորից, ադամանդների վերավաճառք, ծխախոտի մաքսանենգություն, «ռեկետ»՝ Աննա Հակոբյանի տարբեր բարեգործական հիմնադրամներ դրամական փոխանցումների քողի տակ: Այս ամենն այսօրվա Հայաստանի մասին է:

Սակայն «կոռուպցիայի դեմ պայքարողները» դա չեն նկատում, միևնույն ժամանակ նրանք ուզում են համոզել ժողովրդին, որ Ղարաբաղում հայկական երկրորդ պետականությունը սպանած Նիկոլ Փաշինյանիի հրաժարականն այլ նպատակներ ունի, այլ ոչ թե երկրի ազգային ամոթից ազատագրման և նոր պատերազմի սպառնալիքի վերացման:

Ի հավելումն, նշենք, որ նույն Ուկրաինայում հեղափոխություններն անցկացվում էին նաև կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսի ներքո, բայց այսօր նույնիսկ այն մարդիկ, ովքեր կանգնած էին «Մայդանի ակունքներում», ասում են, որ երկրում կոռուպցիան աճել է, իսկ Ուկրաինայի տարածքը` փոքրացել...

Կոռուպցիա կա ամբողջ աշխարհում, բայց ուժեղ պետությունը ձախողված պետությունից տարբերվում է նրանով, որ կոռուպցիայի այս կամ այն տոկոսը չի ազդում կայացած պետության մարտունակության, քաղաքացիների բարեկեցության և պետության` իր շահերը պաշտպանելու ունակության վրա:

Պարզապես հիշեք այն պատմությունը, որ Բարաք Օբամայի օրոք ԱՄՆ կառավարությունը 500 միլիոն դոլար է հատկացրել Ազատ սիրիացի գրոհայիններին պատրաստելու համար: Այս ծրագրի շրջանակներում մի քանի հազար գրոհայիններ պետք է պատրաստվեին Բաշար ալ-Ասադի դեմ պատերամելու համար, բայց արդյունքում ընդհամենը 5 գրոհային էր պատրաստվել կես միլիարդ դոլարով:

Կոռուպցիայի դեմ պայքարելու համար բավական չէ Facebook-ում ստատուսներ գրել, հանրահավաքներ անցկացնել և հարցազրույցներ տալ լրատվամիջոցներում: Պետք է լավ մտածված և հստակ մշակված քաղաքականություն: Սակային իշխանաթոխությունից 2.5 տարի անց «հակակոռուպցիոն իշխանությունը», այն ուժը, որը «եկավ օլիգարխիայի դեմ պայքարի լոզունգներով», թաղվեց կոռուպցիայի մեջ և վերածվեց օլիգարխների:

Նրանք, ովքեր այսօր խոսում են մեր երկրի անցյալում տեղի ունեցած կոռուպցիայի մասին, բայց չեն նկատում Նիկոլ Փաշինյանի օրոք եղած կոռուպցիան, անում են դա, քանի որ «իրենք համապատասխան պատվերներ չեն ստացել» իրենց տերերից:

Իրականում, այս մարդկանց առաքելությունը ոչ թե մեզ կոռուպցիայից պաշտպանելն է, այլ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական խնդիրների լուծումը: Այս խնդիրը պարզ է. Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի դուրս մղումը ինքնաբերաբար նշանակում է Թուրքիայի հզորացում: Այլ կերպ ասած, նրանք, ովքեր այսօր կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ պայքարում են տարածաշրջանում ռուսական ազդեցության դեմ, օգնում են Հայաստանը վերածել թուրքական վիլլայեթի: Այլ կերպ ասած, նրանք ցանկանում են, որ Հայաստանը միանա Թուրքիային:

Այդ պատճառով իշխանափոխությունն անհրաժեշտ է ոչ միայն Ղարաբաղում պատերազմից հետո, արցախյան պետականության փլուզոմից հետո մեր կորուստները նվազագույնի հասցնելու համար, այլև կանխելու Հայաստանի վերափոխումը թուրքական նահանգի»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ