26 11 2020

Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց այս թիմի հետ եմ աշխատում. ԿԳՄՍ նախարար



Ես խնդրում եմ ոլորտային հարցեր տալ. Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը:

«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես հիմա զբաղվում եմ կրթության գիտության մշակույթի և սպորտի հարցերով»,- ասաց նախարարը:

Իսկ դիտարկմանը, որ նա այնուամենայնիվ դավաճանի պիտակավորում ստացած այս քաղաքական թիմի հետ է աշխատում, Վահրամ Դումանյանը հաստատեց. «Այո, իհարկե»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ