16 11 2020

Րոպե առաջ դուրս եկեք խմբակցությունից, հրավիրեք ԱԺ արտահերթ նիստ և հեռացրեք այս մոլագարին․ Ռուբեն Հակոբյանը՝ իմքայլականներին

Րոպե առաջ դուրս եկեք խմբակցությունից, հրավիրեք ԱԺ արտահերթ նիստ և հեռացրեք այս մոլագարին․ Ռուբեն Հակոբյանը՝ իմքայլականներին

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ընդամենը մի քանի օր առաջ էի դիմել ԱԺ «Իմ քայլը» պատգամավորներին՝ խմբակցությունից դուրս գալու հորդորով։ Ստիպված են նորից վերահրապարակել հորդորս, եթե կուզեք՝ արդեն խնդրանքս. րոպե առաջ դուրս եկեք խմբակցությունից, շտապ հրավիրեք ԱԺ արտահերթ նիստ և հեռացրեք այս մոլագարին վարչապետի պաշտոնից։

Դիմում եմ նաև ՀՀ

ԱԱԾ. եւ ՀՀ Ոստիկանության ղեկավարներին. կարծում եմ արդեն տեղյակ եք ՖԲ-ում նրա կատարած կեսգիշերյան գրառման։ Եթե դուք այս խելագարին հրատապ չմեկուսացնեք հասարակությունից, հավատացե՛ք, կգտնվեն մարդիկ, ովքեր կիրականացնեն ՀՀ օրենքներով ձե՛զ տրված այդ լիազորությունները։

Շտապեք, քանի դեռ այս իշխանատենչ հոգեկանը չի հրահրել քաղաքացիական բախումներ և Երևանի փողոցները չի հեղել արյունով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ